HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Արմպետրոլ» ՍՊԸ-ի լցակայանում հերթական թերլիցքավորման դեպքն է արձանագրվել․ հեղուկ գազի վաճառքը կասեցվել է

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հաղորդում է, որ քաղաքացիների դիմում-բողոքների հիման վրա իրականացվել են վերահսկողական միջոցառումներ բենզինի, դիզելային վառելիքի և հեղուկացված ածխաջրածնային գազի իրացմամբ զբաղվող «ԱՐՄՊԵՏՐՈԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայաններում։

«Վերահսկողության արդյունքում հայտնաբերվել Է վառելիքաբաշխիչ սարքավորման չափագիտական կանոնների և նորմերի պահանջների խախտում, մասնավորապես՝ թերլիցքավորման դեպք Երևանի Լենինգրադյան 48 հասցեում։

Հայտնաբերված խախտման համար տնտեսվարող սուբյեկտը օրենքով սահմանված կարգով կենթարկվի վարչական պատասխանատվության»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter