HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առաջարկ՝ ընտրելու իրավունք ընձեռել նաև ՀՀ-ից դուրս գտնվող, ՀՀ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիներին

Օգոստոսի 27-ին Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը խմբակցության անունից գրավոր դիմել է մարդու իրավունքների պաշտպանին Ընտրական օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանադրականությունը Սահմանադրական դատարանում վիճարկելու առաջարկով:

Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու պատճառը Սահմանադրության 30-րդ հոդվածի 1-ին մասի («Հայաստանի Հանրապետության տասնութ տարին լրացած քաղաքացիներն ունեն ընտրելու և հանրաքվեներին մասնակցելու, ինչպես նաև անմիջականորեն և կամքի ազատ արտահայտությամբ ընտրված իրենց ներկայացուցիչների միջոցով պետական կառավարմանը և տեղական ինքնակառավարմանը մասնակցելու իրավունք») և Ընտրական օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի («Քվերակության օրը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվելու դեպքում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող ընտրողները և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի ընտրելու իրավունք ունեցող անդամները կարող են մասնակցել համապետական ընտրություններին…») դրույթների հակասությունն է:

Այսինքն՝ Ընտրական օրենսգրքի 60-րդ հոդվածը արտերկրում գտնվող կամ բնակվող ՀՀ մյուս քաղաքացիներին հնարավորություն չի ընձեռում ևս իրացնելու իրենց' ՀՀ Սահմանադրությամբ արմագրված իրավունքը:

Այսպիսով, մի կողմից Սահմանադրությունը 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիներին տալիս է ընտրելու իրավունք, մյուս կողմից Ընտրական օրենսգիրքը սահմանափակում է քվերակության օրը ՀՀ տարածքից դուրս գտնվող քաղաքացիների ընտրելու իրավունքը:

Միաժամանակ այսօր «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներն ԱԺ-ում շրջանառության մեջ են դրել «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Նախագծով առաջարկվում է համապետական ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ընձեռել նաև ՀՀ-ից դուրս գտնվող կամ բնակվող, ՀՀ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիներին: Այս մասին հայտնում է խմբակցության մամուլի ծառայությունը:

Մեկնաբանություններ (1)

Վարդան
Կառաջարկեի նաև ընտրաթերթիկներում վերականգնել «բոլորին դեմ եմ» տողը, այլապես դա ընտրություն չէ: Ընտրողը ստիպված է լինում «ընտրություն» կատարել վատի ու վատթարի միջև, այսինքն, ոնց որ շուկայում այլ տեսականի չլինելու պատճառով ստիպված ես լինում նախապատվությունը տալ «հոտած» պանրի գլխին, քանի որ այլընտրանքը լրիվ «նեխած» է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter