HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանությունը՝ Գյումրիի «Հրաշքների աշխարհ» սրճարանի դիմաց տեղի ունեցածի վերաբերյալ

2012 թ. օգոստոսի 24-ին՝ ժամը 22.30-ի սահմաններում, Գյումրու Սայաթ-Նովա և Ռուսթավելու փողոցների խաչմերուկում գտնվող «Հրաշքների աշխարհ» սրճարանի դիմաց տեղի է ունեցել վիճաբանություն: Վիճաբանողները, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգն ու բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության հանդեպ, ծեծի են ենթարկել միմյանց, խուլիգանական հայհոյանքներ տվել, կրակոցներ արձակել:

Նախաքննության ունեցած տվյալներով՝ վիճաբանությանը մասնակցել են Գյումրու բնակիչ Սպարտակ Ղուկասյանն ու քաղաքի ավագանու անդամի թեկնածու Էդգար Մկրտչյանը իրենց ընկերների հետ:

Փաստի առթիվ օգոստոսի 27-ին Շիրակի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 258 հոդվածի 4-րդ և 235 հոդվածի 1-ին մասերով:

Ոստիկանության ծառայողների կողմից օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ են իրականացվել դեպքի հանգամանքները, խուլիգանության մասնակիցների շրջանակը պարզելու, կոնկրետ գործողություններ կատարածներին հայտնաբերելու նպատակով:

Խուլիգանության ընթացքում օգտագործված զենքը հայտնաբերելու նպատակով՝ կատարվել են բնակարանային խուզարկություններ: Խուզարկվել են նաև «Հրաշքների աշխարհ» սրճարանը, «Օազիս» ռեստորանային և «Ալեքսանդրապոլ» հյուրանոցային համալիրները, հարցաքննվել են սրճարանի աշխատակիցները, կատարվել են առերես հարցաքննություններ: Զննվել են «BMW X5», «KIA» և «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից վերցվել են կրակոցի հետքերի նմուշներ:

Զննությամբ դեպքի վայրից հայտնաբերվել ու առգրավվել են երկու պարկուճ և մեկ գնդակ:

Բերման ենթարկվել և որպես կասկածյալ հարցաքննվել են երկու անձինք, որոնց հագուստներն առգրավվել են. դրանցից վերցվել են կրակոցի հետքերի նմուշներ, կատարվել են դատաբժշկական փորձաքննություններ:

ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով և 235 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է Հարություն Հ.-ն:

Նախաքննությունը շարունակվում է:

ՀՀ ոստիկանություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter