HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ստեփանակերտի քաղաքապետն ու ավագանու հինգ անդամներն արդարացվեցին

Մեկ տարի տևած դատաքննությունից հետո Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ նախագահությամբ Դատավոր Դավիթ Բալայանի, Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի և ավագանու հինգ անդամների նկատմամբ այսօր՝ 2026թ. հունվարի 15-ին կայացրեց արդարացման վերդիկտ։

Քրեական գործը դատարան էր ուղարկվել 2025թ. հունվարի 14-ին։

Նշենք, որ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանին և նույն քաղաքի ավագանու հինգ անդամներին՝ Արսեն Բաղդասարյանին, Սամվել Մինասյանին, Արեն Խաչատրյանին, Ալբերտ Գոտանյանին, Սասուն Համբարձումյանին, Սերգեյ Բաբայանին և Տրդատ Մարտիրոսյանին մեղադրանք էր առաջադրվել ինքնիրավչության համար։ Ըստ մեղադրանքի՝ Հայաստանի իրավական ակտերով և օրենսդրությամբ սահմանված կարգի խախտմամբ ինքնակամ իրականացրել են իրենց ենթադրյալ իրավունքները` ԼՂՀ-ից ՀՀ տեղափոխված, իրենց սեփականությունը չհանդիսացող մի շարք բեռնաուղևորատար ավտոմեքենաներ անհիմն օտարել են։ 

Մասնավորապես՝ ՀՀ օրենսդրության մաս չկազմող դրույթների վկայակոչմամբ և կիրառմամբ կայացրել են Ստեփանակերտի քաղաքային համայնքի ենթակայության «Ջրմուղ-կոյուղի» և «Ջերմային տնտեսություն» ՓԲԸ-ների հաշվեկշռում հաշվառված, ՀՀ տեղափոխված «Toyota Hilux» մակնիշի,  «Uaz 390945-552» մակնիշի, «Uaz 390945» մակնիշի, «Mitsubishi L200» մակնիշի բեռնաուղևորատար ավտոմեքենաների օտարման մասին որոշումներ և օտարել դրանք, ինչն էական վնաս է պատճառել հասարակության օրինական շահերին:

Փաստաբան Ռոման Երիցյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է, որ այս վարույթով Դավիթ Սարգսյանը շուրջ 20 օր գտնվել է կալանքի տակ, մեկ ամիս՝ տնային կալանքի պայմաններում, ինչպես նաև մոտ 8 ամիս՝ վարչական հսկողության տակ՝ տնային կալանքին գրեթե հավասար սահմանափակումներով։

«Սա ընդամենը այն բանի համար, որ  քաղաքապետն ու ավագանու անդամները համայնքի հաշվեկշռում գտնվող մի քանի ավտոմեքենա են օտարել դրանք Արցախից դուրս բերող անձանց»,- գրել է փաստաբանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter