HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ապրիլի 27-29 Երևանում կկայանա FINTECH360 միջազգային համաժողովը

Վճարովի բովանդակություն

Այս տարի FINTECH360 միջազգային համաժողովը Երևանում կանցկացվի ապրիլի 27-29-ը: Նախատեսվում է, որ տարբեր երկրներից Հայաստան կժամանեն առաջատար բանկերի, ֆինտեխ և ՏՏ ընկերությունների, ստարտափների, վճարային համակարգերի ավելի քան 500 ներկայացուցիչներ: Մասնակիցները կքննարկեն ֆինանսական ծառայություններում նորարար տեխնոլոգիաների կիրառումը և թվային տնտեսության ապագան:

Յունիբանկը FINTECH360 համաժողովի գլխավոր հովանավորն է: Բանկը մշտապես ներդնում է ժամանակակից թվային լուծումներ և աջակցում է ֆինանսական ոլորտի կայուն տեխնոլոգիական զարգացմանն ուղղված նախաձեռնություններին։

FINTECH360-ը միջազգային փորձի փոխանակման և ֆինտեխ էկոհամակարգի զարգացման լավագույն հարթակներից մեկն է: Այն հնարավորություն է տալիս քննարկելու բանկային ծառայությունների թվային զարգացման հիմնական միտումները, հաստատելու նոր ռազմավարական գործընկերություններ և ընդլայնելու մասնագիտական ​​ցանցը: 

Համաժողովի գործարար ծրագիրը ներառում է արհեստական ​​բանականության կիրառումը բանկային ոլորտում, ավտոմատացման բազմագործակալային համակարգերը,  կենսաչափական նույնականացումը, ինչպես նաև էլեկտրոնային առևտրի միտումները: Կքննարկվեն նաև տվյալների պաշտպանության, իրական ակտիվների տոկենիզացիայի, կրիպտոարժույթների և բլոկչեյն տեխնոլոգիաների ներդրման թեմաները։

Համաժողովը տեղի կունենա Seven Visions Resort & Places,The Dvin համալիրում: 

FINTECH360-ի՝ արտերկրից ժամանած մասնակիցները հնարավորություն կունենան նաև ծանոթանալու Հայաստանի հարուստ պատմությանն ու մշակույթին:

Համաժողովի ամբողջական ծրագիրը և գրանցումը հասանելի է https://fintech360.io/eng կայքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter