HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմավիրցիներն առաջարկում են ոռոգման նպատակով առավելագույնս օգտագործել խորքային հորերը

Արմավիրի մարզի բնակիչները փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի հետ այսօր մարզում տեղի ունեցած հանդիպման ժամանակ բարձրացրել են գյուղմթերքի, հատկապես կարտոֆիլի, կաղամբի և դեղձի իրացման, մթերող ընկերությունների կողմից մթերումների դիմաց ժամանակին վճարվելու, ապրանքի դիմաց վճարվող գնի, ինչպես նաև ոռոգման կազմակերպմանը վերաբերող հարցեր:

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ՝ բնակիչները նշել են, որ սակավաջուր տարին ոռոգման հարցում որոշակի դժվարություններ է առաջացնում, և առաջարկել առավելագույնս օգտագործել խորքային հորերը, հնարավորության դեպքում՝ շահագործել նորերը:

Ա. Գևորգյանը խոստացել է, որ այս հարցերը կքննարկվեն կառավարությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter