HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Իրանի դեսպանատան առջև ցույցերը շարունակվում են (լուսանկարներ)

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության շենքի առջև շարունակվում են բողոքի ցույցերը։ Այսօր՝ հունվարի 17-ին, ցույցի մասնակիցները իրենց բողոքի ձայնն են բարձրացնում Իրանում տեղի ունեցող իրադարձությունների, ցուցարարների սպանությունների առիթով, ինչպես նաև պահանջում են գործող կրոնական իշխանության փոխարեն Իրանի վերջին շահի որդի Ռեզա Փահլավիի իշխանության գալը։

Այսօր նախատեսված էր նաև երթ դեպի Կապույտ մզկիթ, սակայն ոստիկանությունն այն թույլ չտվեց՝ բերման ենթարկելով մի քանի ցուցարարի։

Ցույցի մասնակիցները շարունակեցին իրենց ակցիան դեսպանության շենքի դիմաց։

Իրանի շուրջ զարգացումների մասին կարող եք դիտել Հետքի «Թեմա համար 1» շաբաթական վիդեո ամփոփումը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter