HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հարկային բարեփոխումների և ռիսկերի կառավարման խորհրդի նիստում նախանշվել են 2026-ի ոլորտային առաջնահերթությունները

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուրադ Հակոբյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հարկային բարեփոխումների և ռիսկերի կառավարման խորհրդի 2026 թվականի առաջին նիստը։ Այս մասին հաղորդում է ՊԵԿ մամուլի ծառայությւոնը։

«Կարևորելով անդրանիկ նիստի անցկացումը՝ ՊԵԿ նախագահը ընդգծել է, որ այն հնարավորություն է տալիս հենց տարեսկզբից նախանշել 2026 թվականի ուղենիշերը և առաջնահերթ ուղղությունները, ինչպես նաև գործադրել բոլոր ջանքերը՝ նախանշված ծրագրերն ու նախագծերը լիարժեք իրագործելու համար։ 

Հարկային կարգապահության բարձրացման և ռիսկերի արդյունավետ գնահատման համատեքստում կարևորվել է ոլորտային վերլուծությունների դերի մեծացման անհրաժեշտությունը։ Նշվել է, որ 2025 թվականի 4-րդ եռամսյակի ընթացքում հարկային ռիսկերը, հատկապես, արձանագրվել են շինարարության, կաթնամթերքի արտադրության, մեծածախ և մանրածախ առևտրի ոլորտներում գործունեություն իրականացնող հարկ վճարողների մոտ։ Միաժամանակ, ռիսկերի գրանցման և գնահատման մեխնիզմների, ինչպես նաև կիրառվող մեթոդաբանության կատարելագործման նպատակով առաջարկվել է ուսուցողական ծրագրեր կազմակերպել մասնագիտական ստորաբաժանումների համար։ 

Նիստում անդրադարձ է կատարվել նաև խոշոր հարկ վճարողների և կահույքի արտադրության ոլորտի հարկային կարգապահության բարելավման ծրագրերի արդյունքներին։ Խորհրդի կողմից ընտրված տնտեսական գործունեության առանձին ոլորտներում գործունեություն իրականացնող հարկ վճարողների մոտ իրականացված կարգապահական վարքագծի վերլուծության արդյունքում, տվյալ ոլորտներում գործունեություն իրականացնող մի շարք տնտեսվարողների մոտ արձանագրվել են աշխատողի չձևակերպման, ՀԴՄ-ի կիրառման կանոնների, անկանխիկ գործառնությունների, գործարքների փաստաթղթավորման խախտման դեպքեր և համապատասխանաբար առաջադրվել են տուգանքներ։ Ընդգծվել է հարկ վճարողների վարքագծի հետևողական վերլուծության, ինչպես նաև նշված ծրագրերի իրագործման շարունակականության ապահովման անհրաժեշտությունը՝ հստակ շեշտադրելով հիմնական թիրախները։ Քննարկվել են նաև նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման գործընթացին առնչվող հարցեր։ Ապրանքների հետագծելիության արդյունավետության բարձրացման  նպատակով կարևորվել է արհեստական բանականության նոր գործիքների ներդրման մեխանիզմների ակտիվ կիրառումը»,- նշվում է հաղորդագրության մեջ։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter