Կարգալույծ է հռչակվել Տ. Աբել քահանա Մանուկյանը
Մայր Աթոս Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից տեղեկացնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հունիսի 1-ի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Աբել քահանա Մանուկյանը` նկատի առնելով նրա կողմից շարունակվող կարգազանց անուղղա ընթացքը` ի հետեւումն Աբել քահանայի կախակայման վերաբերյալ մայիս 5, 2011 թվակիր տնօրինության:
Կարգալույծ հռչակված հոգեւորականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքը եւ կկոչվի ավազանի անունով` Հրաչ Մանուկյան:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել