ժաուտիկովյան 22-րդ միջազգային օլիմպիադայում Հայաստանի դպրոցականներն արժանացել են 4 ոսկե, 2 արծաթե և 15 բրոնզե մեդալների
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ ՀՀ դպրոցականները 21 մեդալ են նվաճել հունվարի 10-ից 15-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում անցկացված Ժաուտիկովյան միջազգային 22-րդ օլիմպիադայում։
«Օլիմպիադան անցկացվել է «Մաթեմատիկա», «Ֆիզիկա» և «Ինֆորմատիկա» առարկաներից, որոնց մասնակցել են 16 երկրների (Հայաստան, Ադրբեջան, Բուլղարիա, Բելառուս, Վրաստան, Ինդոնեզիա, Հնդկաստան, Ղազախստան, Ղրղզստան, Մոնղոլիա, Պակիստան, Ռումինիա, Ռուսաստան, Տաջիկստան, Թուրքմենստան և Ուզբեկստան) 605 աշակերտներ, այդ թվում՝ 90 թիմեր և 41 անհատ մասնակիցներ։ Յուրաքանչյուր թիմ կարող էր ունենալ առավելագույնը 7 մասնակից (մաթեմատիկա՝ 3, ֆիզիկա՝ 2, ինֆորմատիկա՝ 2):
Հայաստանի 4 թիմերը և 5 անհատ մասնակիցները ներկայացրել են 6 ուսումնական հաստատությունների 33 աշակերտներ («Ֆիզմաթ» մասնագիտացված դպրոց՝ 16, «Քվանտ» վարժարան՝ 10, Երևանի ՀԱՊՀ ավագ դպրոց՝ 3, Գյումրու «Ֆոտոն» վարժարան՝ 2, Գյումրու ՀԱՊՀ ավագ դպրոց՝ 1, Գյումրու թիվ 41 հիմնական դպրոց՝ 1)։
Դպրոցականներն արժանացել են 21 մեդալների, այդ թվում՝ 4 ոսկի, 2 արծաթ և 15 բրոնզ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել