HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆիննախ. «Հարկային եկամուտները կատարվել են համապատասխան ծրագրի, և որևէ թերակատարում չի արձանագրվել»

2012թ. հունվար-հուլիս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, պետական բյուջեի եկամուտներն աճել են 4.9%-ով կամ 23.4 մլրդ դրամով, որը հիմնականում ապահովվել է հարկային եկամուտների աճի հաշվին: Պետական բյուջեի եկամուտների 94.3%-ը ձևավորվել է հարկային եկամուտների, պետական տուրքերի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների, 5.3%-ը՝ այլ եկամուտների, 0.4%-ը՝ պաշտոնական դրամաշնորհ­ների հաշվին:

2012 թվականի հունվար-հուլիս ամիսներին ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել 476.7 մլրդ դրամ հարկային եկամուտներ, պետական տուրքեր և պարտադիր սոցիալական ապահովության վճարներ, որոնք ապահովել են իննամսյա ծրագրի 75.9% կատարողական: 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 7.1%‑ով կամ 31.7 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է ավելացված արժեքի հարկի, շահութահարկի, եկամտահարկի, բնապահպանական ու բնօգտագործման վճարների և ակցիզային հարկի գծով ստացված մուտքերի աճով:

«Վերը նշված ցուցանիշներն արդեն իսկ փաստում են, որ բյուջեն կատարվում է սահուն կերպով, բյուջեի եկամուտների հարկային հատվածը նույնպես ընթանում է ըստ ծրագրածի»,- հայտնում է ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը՝ հավելելով, որ առկա տնտեսական աճի պայմաններում տարեկան պլանի չկատարման որևէ ազդակ չկա:

Մեկնաբանություններ (1)

Հովակիմ
Բա կաճեն, բա ինչ կանեն, Ալավերդու հարկայինի նստավայրի ածխատողները դռնեդցուռ ընկած լրացուցիչ գումար են խնդրում հարկատուներից, ըստ նրանցնախկին ամսական 9 մլն հարկի փոխարեն հիմա պլանը դրաձրել են 30 մլն,մարդիկ կանխավճար են տվել, բա հաջորդ ամիսներին ինչ են անելու: Ըստ տեղեկություններ Վանաձորի հարկային բաժինը մարզի պլանը բաշխել է տարածքների վրա, նախկին շրջանների, իսկ կոմկրետ Վանաձորում գործարարներին թողել են ստվերում սեփական հարկերը և տալիքները հավաքագրելու համար: իսկ մենք Վանաձորի հարկայինին եթե ինքը չի նկատում հուշում ենք, Վանաձորի ամենամեծ ցեմնտ վաճառող կազմակերպությունը, մարզի բոլոր գնորդները ուղղակի կրակն են ընկել դրանց ձեռքը, արդեն երկար տարիներ էդ անաստվածի միլիոնավոր տոննարեով ցեմ,ենտա վաճառում, մր կոլպեկի փաստաթուղթ չի տալիս իրենից գնող և խանութուներում վերավաճառողներին: բերք հարկային դաշտ ու միանգամից միք անի միլիոնի ամսական ավելցու կունենաք, կարող ենք ցանկը շարոնակել: Վանաձոր-Երևան ավտոբուսային ու երթուղային գիծը գնացեք հարկեք,խոշոր խանութները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter