Փրկարարները հղի կնոջը տեղափոխել են բժշկական կենտրոն․ նրա կյանքին վտանգ չի սպառնում
Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 19-ին, ժամը 11։52-ին ՆԳՆ փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ Այրք գյուղի 1-ին փողոցի տներից մեկի հղի կնոջը հիվանդանոց տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը (ձնաբքի պատճառով ավտոճանապարհը փակ է, շտապօգնության ավտոմեքենան չի կարողանում մոտենալ)։
«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները հղի կնոջը փրկարարական մեքենայով տեղափոխել են բժշկական կենտրոն․ նրա կյանքին վտանգ չի սպառնում»,- նշված է հաղորդագրության մեջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել