HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայաստանի հավաքականն առաջադիմել է 1 հորիզոնական

ՖԻՖԱ-ն այսօր հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման 2026 թ. առաջին վարկանիշային աղյուսակը: Հայաստանի ընտրանին դեկտեմբեր ամսվա վարկանիշային նույն միավորներով (1196) բարձրացել է 1 հորիզոնական եւ հիմա 105-րդն է աշխարհի 210 հավաքականների մեջ: 

Համաշխարհային ցուցակը շարունակում է գլխավորել Իսպանիան, որին հաջորդում են Արգենտինան, Ֆրանսիան, Անգլիան, Բրազիլիան, Պորտուգալիան, Նիդերլանդները, Մարոկկոն, Բելգիան, Գերմանիան։ Նախկին ցուցակի համեմատ լավագույն 10-յակ է մտել Աֆրիկայի նորընծա փոխչեմպիոն Մարոկկոն, որը 8-րդն է: Ընդհանրապես, 2026 թ. վարկանիշային աղյուսակում փոփոխությունները պայմանավորված են աֆրիկական հավաքականների վերջին ելույթներով: 

Նախկին ԽՍՀՄ երկրներից ամենաբարձր հորիզոնականում Ուկրաինան է (30, նահանջել է 2 հորիզոնական), հաջորդում են Ռուսաստանը (36, -3), Ուզբեկստանը (52, -2), Վրաստանը (73), Բելառուսը (98, +1), Տաջիկստանը (100, +1), Ղրղզստանը (103,+1): Մյուս ընտրանիները Հայաստանի հավաքականից ավելի ցածր դիրքերում են: 

Մեր հարեւաններից ամենալավ ցուցանիշն ունի Իրանը, որը 20-րդն է, Թուրքիան 25-րդն է, Վրաստանը, ինչպես ասվեց, գտնվում է 73-րդ տեղում, իսկ Ադրբեջանը 127-րդն է: 

Վարկանիշային հաջորդ աղյուսակը կհրապարակվի ապրիլի 1-ին։

Լուսանկարը՝ ՀՖՖ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter