HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել է «Հայաստանի տեսալականը տարածաշրջանային և գլոբալ զարգացումների վերաբերյալ» խորագրով քննարկմանը

Հունվարի 19-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը Հռոմի Ամերիկյան գիտությունների կենտրոնում մասնակցել է «Festival della Diplomazia» հարթակի և Իտալիայում ՀՀ դեսպանության կողմից համակազմակերպված «Հայաստանի տեսլականը տարածաշրջանային և գլոբալ զարգացումների վերաբերյալ» խորագրով քննարկմանը: Հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը  մասնակիցներին ներկայացրել է Վաշինգտոնում 2025թ. օգոստոսի 8-ին ձեռք բերված համաձայնություններից հետո Հարավային Կովկասում զարգացումները, մասնավորապես խաղաղության հաստատման արդյունքում ստեղծված տնտեսական,  ներդրումային և տարածաշրջանային փոխկապակցվածության ընդլայնման նոր հնարավորությունները: 

Վահան Կոստանյանը պատասխանել է նաև ներկաների՝ Հայաստանի արտաքին քաղաքական այլ առաջնահերթություններին վերաբերող հարցերին:

Քննարկմանը ներկա էին Իտալիայի կառավարության, խորհրդարանի, փորձագիտական, գիտական, լրագրողական շրջանակների ներկայացուցիչներ»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter