Եվրոպական հանձնաժողովը ֆինանսական նոր աջակցություն է տրամադրում Հայաստանին
Բրյուսել - Եվրոպական հանձնաժողովն ընդունեց Արևելյան գործընկերության 2012թ. Հայաստանի գործողությունների տարեկան ծրագիրը, որն ուղղված է արդարադատության ոլորտի բարեփոխումների արագացմանը՝ միաժամանակ հիմք ապահովելով ԵՄ-ի հետ ընդլայնված երկկողմ հարաբերությունների, քաղաքական ասոցացման ու տնտեսական ինտեգրման համար:
Նոր օժանդակությունն ընդգրկում է նոր կրթական հնարավորություններ պետական հաստատությունների աշխատակիցների համար, փորձագիտական խորհրդատվություն և լավագույն փորձի փոխանակում, իրավաբանների, դատավորների և դատախազների նոր դպրոցների ստեղծում: Այն նպատակ ունի ձևավորել անկախ, թափանցիկ և արդյունավետ արդարադատության համակարգ, որը պատշաճ կծառայի հայ ազգին՝ հիմնվելով արդարադատության ոլորտի՝ ԵՄ օժանդակությամբ իրականացվող ծրագրերի արդյունքների վրա:
Միաժամանակ ծրագրով նախատեսվում է օժանդակել ՀՀ շահագրգիռ հաստատություններին ԵՄ-Հայաստան բանակացային փուլում գտնվող ասոցացման համաձայնագրի (ներառյալ՝ խորը և համապարփակ ազատ առևտրի գոտին), մուտքի արտոնագրերի դյուրինացման և ռեադմիսիայի համաձայնագրերի նախապատրաստման և հետագա իրականացման գործում:
2012 թ. գործողությունների տարեկան ծրագիրի շրջանակներում Հայաստանին տրամադրվում է 60 մլն եվրո երկկողմ ֆինանսավորում Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի ներքո (ԵՀԳԳ): Այս մասին հայտնում է Եվրոպական հանձնաժողովը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել