Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Գերմանիայի դեսպանին
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին։
Կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հանդիպմանը մասնակցել են նաև Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Մադլեն Ռաուշենբերգերը և Գերմանական զարգացման բանկի (KfW) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Չատինյանը։
«Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը բարձր է գնահատել երկկողմ համագործակցության ներկայիս դինամիկան՝ հատուկ ընդգծելով Հայաստան-Գերմանիա գործընկերության ռազմավարական օրակարգով սահմանված առաջնահերթ ուղղություններով համագործակցության շարունակական խորացման կարևորությունը։
Հանդիպման ընթացքում կողմերը մանրամասն անդրադարձ են կատարել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում իրականացվող զարգացման ծրագրերի ընթացքին, այդ թվում՝ ջրային ռեսուրսների կառավարման, ոռոգման համակարգերի արդիականացման, ինչպես նաև էներգետիկ փոխկապակցվածության բարելավման ուղղություններով»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել