HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Գրենլանդիայի վարչապետը բնակիչներին կոչ է արել պատրաստվել ԱՄՆ ներխուժմանը

Գրենլանդիայի բնակիչներն ու իշխանությունները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքների ֆոնին պետք է սկսեն պատրաստվել հնարավոր ռազմական ներխուժմանը, նույնիսկ եթե դա քիչ հավանական սցենար է: Նման հայտարարությամբ հանդես է եկել Գրենլանդիայի վարչապետ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենը։

«Ռազմական ուժի կիրառումը քիչ հավանական է, բայց դա չի կարելի բացառել։ Այդ մասին հստակ հայտարարել է մյուս կողմը»,- Նուուկում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Նիլսենը։

Դանիայի վերահսկողության տակ գտնվող այդ կղզու վարչապետը նշել է, որ Գրենլանդիան պետք է պատրաստ լինի իրադարձությունների զարգացման բոլոր հնարավոր սցենարներին: Նա հիշեցրել է, որ Գրենլանդիան ՆԱՏՕ-ի մաս է, և ցանկացած սրում հետևանքներ կունենա ողջ աշխարհի համար:

Գրենլանդիան Դանիայի ինքնավար տարածքն է։ Դոնալդ Թրամփը մի քանի անգամ հայտարարել է Գրենլանդիայի նկատմամբ ԱՄՆ հավակնությունների մասին։ Նա դա բացատրել է Միացյալ Նահանգների ազգային անվտանգության շահերով։ Գրենլանդիայի իշխանությունները հայտարարել են, որ կղզին չի ցանկանում դառնալ ԱՄՆ-ի մաս։ 

Սպիտակ տունն առաջարկել է 700 միլիարդ դոլարի դիմաց գնել Գրենլանդիան, բայց նաև չի բացառել, որ կարող է ուժ կիրառել: Թրամփը նաև հայտարարել է, որ մաքսատուրքեր կսահմանի եվրոպական այն երկրների դեմ, որոնք համաձայն չեն Գրենլանդիայի նկատմամբ ԱՄՆ հավակնությունների հետ:

Լուսանկարը՝ Claus Rasmussen/Ritzau Scanpix/AP Photo

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter