Նորանշանակ ոստիկանապետ Կամո Ցուցուլյանին շնորհվել է ոստիկանության գեներալ-մայորի կոչում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումով նորանշանակ Ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանին շնորհվել է ոստիկանության գեներալ-մայորի կոչում։
Ցուցուլյանը ոստիկանապետի պաշտոնում նշանակվել էր երկու օր առաջ՝ հունվարի 19-ին։ Մինչ այդ 2023-ի հունվարից Փրկարար ծառայության տնօրենն էր։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել