HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Աշոտյանը հանձնարարել է սիրիահայ երեխաների կրթության համար ապահովել բոլոր պայմանները

Այսօր՝ ավագ դպրոցների տնօրենների օգոստոսյան խորհրդակցության ժամանակ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն անդրադարձել է սիրիահայ երեխաների կրթության կազմակերպման գործին:

«Ձեր առաջնային պարտավորությունն է սիրիահայ երեխաների համար ապահովել բոլոր պայմանները, կազմակերպել լրացուցիչ արտաժամյա պարապմունքներ' լեզվական իմացության և ծրագրային տարբերություններով պայմանավորված խնդիրները հարթելու համար: Յուրաքանչյուր սիրիահայ երեխա մեր ժողովրդի զավակն է, և նրա կրթությունը քաղաքական և պատերազմական ֆորս մաժորի հետևանքով չպետք է տուժի»,- ասել է Արմեն Աշոտյանը:

Նա հավելել է, որ սիրիահայ երեխաները կարող են դիմել և սովորել ցանկացած դպրոցում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter