HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ասիական զարգացման բանկը հետաքրքրված է Հայաստանի աղետների ռիսկի նվազեցման ռազմավարությամբ

Այսօր արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանն ընդունեց Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էին ԱԶԲ Հայաստանյան ներկայացուցիչ Դեյվիդ Դոլը, բանկի գլխամասի տարածաշրջանային գլխավոր տնտեսագետ Լիազիզա Սաբիրովան և խորհրդատու, աղետային ռիսկերի կառավարման մասնագետ Նեյլ Բրիթոնը։

Ներկայում Ասիական զարգացման բանկը մշակում է Հայաստանի հետ համագործակցության հնգամյա ռազմավարություն, որի համար ճշտվում են տարբեր գերատեսչությունների առաջնահերթությունները։

«Մենք գիտենք, որ Հայաստանը խոցելի է տարբեր աղետների առումով, և այդ նպատակով մասնագետ ենք հրավիրել, որը կօգնի գնահատել իրավիճակը»,- ասաց Դեյվիդ Դոլը։

Նեյլ Բրիթոնը նշեց, թե տեղյակ է, որ Հայաստանը վերջերս ընդունել է աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) ազգային ռազմավարություն, և իրենք կուզենային իմանալ, թե որոնք են Հայաստանի առաջնահերթությունները։

Խոսելով ԱԻՆ կառուցվածքի ու գործունեության վերաբերյալ՝ նշվեց, որ մեր աշխատանքի հիմնական ուղղություններն են սեյսմիկ պաշտպանությունը, ճգնաժամային կառավարումը, վաղ ազդարարումը և աղետների մոնիթորինգը։

ՍՊԱԾ գործակալության պետը ներկայացրեց իրենց աշխատանքի գերակա ուղղությունները՝ սեյսմիկ վտանգի գնահատում, բնակչության ուսուցում, շենք-շինությունների սեյսմակայունության գնահատում և բարձրացում։

Դեյվիդ Դոլը հայտնեց, որ հայկական կողմի բարձրացված խնդիրները համահունչ են բանկի ծրագրերին և առավել մանրամասն ուսումնասիրությունից հետո կարող են ընդգրկվել իրենց նախագծերում։

Այցի ավարտին հյուրերը եղան նաև ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում՝ ծանոթանալով դրա առաքելությանն ու տեխնիկական զինվածությանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter