Հովիկ Աբրահամյանի՝ Մխչյան գյուղի հողամասը կվերադարձվի Արտաշատ համայնքին
Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի հունվարի 22-ի վճռով բավարարել է Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հայցադիմումը, որով պահանջվում էր անվավեր ճանաչելԱրտաշատ խոշորացված համայնքի Մխչյան գյուղում գտնվող 8.9 հա հողամասն օտարելու վերաբերյալ 2004 թվականի սեպտեմբերի 22-ի աճուրդը և կիրառել անվավերության հետևանքներ:
Վճռի՝ օրինական ուժի մեջ մտնելուց հետո հողամասը կվերադարձվի Արտաշատ համայնքին:
Ըստ Գլխավոր դատախազության հաղորդագրության, պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմումով, ի թիվս այլնի, պահանջել էր՝
- որպես հետևանք անվավեր ճանաչել Մխչյանի գյուղապետի և ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդի Արգամ Աբրահամյանի միջև 2004 թվականի նոյեմբերի 2-ին կնքված հողամասի առուվաճառքի պայմանագիրը,
- Արգամ Աբրահամյանի անվամբ 2004 թվականի նոյեմբերի 4-ին կատարված իրավունքի պետական գրանցումը,
- Արգամ Աբրահամյանի և Հովիկ Աբրահամյանի միջև 2005 թվականի մարտի 10-ին կնքված նվիրատվության պայմանագիրը,
- Պայմանագրի հիման վրա՝ Հովիկ Աբրահամյանի անվամբ կատարված իրավունքի պետական գրանցումը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել