HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նիկոլ Փաշինյանը միջազգային գործընկերների հետ կարճատև շփումներ է ունեցել Դավոսում

Դավոս կատարած կարճատև այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել միջազգային գործընկերների և տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչների հետ: Հայտնում է Կառավարության մամուլի ծառայությունը։

«Մասնավորապես, վարչապետը փոխգործակցության հնարավորություններն է քննարկել Schneider Electric ընկերության գլխավոր տնօրեն Օլիվեր Բլումի, Dell Technologies ընկերության հիմնադիր, գլխավոր տնօրեն Մայքլ Դելլի և գործարար Նուբար Աֆեյանի հետ։

Հանդիպումների ընթացքում քննարկվել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում մեր երկրում տեղի ունեցող զարգացումները, առկա հնարավորությունները, ծրագրերի իրականացման հեռանկարները, ինչպես նաև Հայաստանի տնտեսական զարգացման առաջնահերթությունները, ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ իրականացվող բարեփոխումները»,- նշվում է հաղորդագրությունում։

'

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter