HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանն ու ԵՄ-ն ամփոփել են համատեղ ծրագրի արդյունքները

ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը հունվարի 22-ին մասնակցել է «Աջակցություն Միգրացիայի և քաղաքացիության ծառայության բարեփոխումներին» ծրագրի ամփոփիչ միջոցառմանը։

«2023 թվականից մեկնարկած ծրագրի նպատակը միգրացիոն ոլորտում իրականացվող բարեփոխումների հաջողությունն է։ Մասնակցում էին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային համակարգող Ռադիմ Զակը, նույն կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Ափոյանը, ոլորտի այլ դերակատարներ։

Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը բարձր գնահատելով Եվրոպական միության և Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի հետ համագործակցությունը՝ նշել է, որ Ծրագրի շրջանակում հաջողվել է վերակազմակերպել միգրացիոն ոլորտի կառավարումը, ստեղծել արդի մարտահրավերներին դիմակայելու ամուր հիմքեր: Նա ընդգծել է, որ Ծառայությունն աջակցություն է ստացել գործունեության բոլոր ուղղություններով, ինչը էականորեն նպաստել է ինստիտուցիոնալ դիմակայության ձևավորմանը։

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, անդրադառնալով միգրացիայի և քաղաքացիության ոլորտում արձանագրված շոշափելի արդյունքներին՝ կարևորել է ՆԳՆ կառուցվածքում նոր ծառայության ինստիտուցիոնալացումն ու միգրացիոն գործընթացների լավարկումը։ Ընդգծելով մուտքի արտոնագրերի ազատականացման վերաբերյալ արդյունավետ երկխոսությունը՝ դեսպանն դեսպանը փաստել է, որ այն ներկայումս տարվում է բացառապես Հայաստանի հետ։

Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի տարածաշրջանային համակարգող Ռադիմ Զակը նշել է, որ Եվրոպական միության հետ ձևավորված փոխվստահությունը հաստատուն հիմք է համագործակցության շարունակականության և նոր ծրագրերի իրականացման համար։

Անդրադարձ է կատարվել Ծրագրի շրջանակում միջազգային լավագույն փորձի տեղայնացմանը, անձնակազմի մասնագիտական կարողությունների շարունակական զարգացմանն ու միգրացիոն ոլորտի թվայնացման գործընթացին վերաբերող հարցերի։

«Աջակցություն Միգրացիայի և քաղաքացիության ծառայության բարեփոխումներին» ծրագիրը ֆինանսավորվել է Եվրոպական միության կողմից»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter