HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 134.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ

Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 134.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։

«Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցերը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2026 թվականի հունվարի 16-ի և հունվարի 20-ի վճիռներով բավարարվել են: Դատական ակտերն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի ընդհանուր 134 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 51 միլիոն 791 հազար դրամ:

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմումներ էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ ֆիզիկական երեք անձանց՝ չվճարված հարկային պարտավորությունների հետևանքով պետությանը պատճառված վնասը հատուցելու պահանջներով»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter