Վարչապետն ընդունել է Հնչակյան կուսակցության ատենապետ Համբիկ Սարաֆյանին
Վարչապետի աշխատակազմի լրատվության բաժնից հաղորդում են, որ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանին։
«Վարչապետը կարևորել է Կառավարության և ՍԴՀԿ-ի միջև ձևավորված կառուցողական համագործակցությունը։ Համբիկ Սարաֆյանը վերահաստատել է կուսակցության աջակցությունը խաղաղության օրակարգին և Կառավարության քաղաքականությանը։
Քննարկվել են Կառավարության ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր»,- նշված է հաղորդագրության մեջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել