HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Միխայ Պոպշոյի հետ

Հունվարի 26-ին Ստրասբուրգում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Միխայ Պոպշոյի հետ:

Հանդիպման մեկնարկին նախարար Միրզոյանը շնորհավորել է գործընկերոջը` Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը ստանձնելու կապակցությամբ:

Արարատ Միրզոյանը և Միխայ Պոպշոյը քննարկել են Հայաստանի և Մոլդովայի միջև գործընկերության զարգացման և երկկողմ օրակարգի ընդլայնման հնարավորությունները։ Երկուստեք ընդգծվել է Հայաստանի և Մոլդովայի համար ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, այդ թվում՝ տնտեսական համագործակցության ակտիվ խթանման հարցում հետաքրքրությունը։

Մտքեր են փոխանակվել ժողովրդավարական ինստիտուտների շարունակական ամրապնդման, խառնածին սպառնալիքների, այդ թվում՝ ապատեղեկատվությանն արդյունավետ հակազդելու մեխանիզմների շուրջ:

Հայաստանի և Մոլդովայի ԱԳ նախարարները քննարկել են Եվրոպական միությանն առնչվող փոխգործակցության հարցեր՝ ընդգծելով եվրոպական ինտեգրման գործընթացում փորձի փոխանակման պատրաստակամությունը։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել առաջիկայում Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովին։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային ու միջազգային զարգացումների շուրջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter