HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժողովուրդ». մարզպետի Զարզանդն ի՞նչ կապ ունի

Լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Սյունիքի մարզի դատախազ Արայիկ Թարվերդյանի ազատման պատճառը Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանն է: Բանն այն է, որ մարզպետի եւ դատախազի փոխհարաբերություններն արդեն երկու տարի է՝ լարված են:

Դեռեւս 2010թ. Կապանում սպանություն եղավ, որը վերագրվում էր Խաչատրյանի թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանին, սակայն նրա փոխարեն «նստեց» մյուս թիկնապահ Սահակ Սահակյանը: Ըստ լուրերի՝ դատախազ Թարվերդյանը ցանկացել է մինչեւ վերջ բացահայտել կատարվածը, ինչը նրան թույլ չեն տվել:

Փորձեցինք լուրը ճշտել դատախազությունից, սակայն 2 օր շարունակ մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին: Իսկ Սուրեն Խաչատրյանն արդարացավ, թե կապ չունի դատախազի ազատման հետ. «Հիմա ով ինչ ուզում գրում է, հո ամեն գրածի համար ես պատասխան չե՞մ տալու: Զարզանդը դրա հետ ոչ մի կապ չունի: Ամեն օր տարբեր տեղերում դատախազ են հանում ու նշանակում, մարզպետն ի՞նչ կապ ունի»:

Մեկնաբանություններ (1)

Դարդ-անելի
Որն էր առավելությունը Զարզանդ թիկնապահի՝ Սահակ թիկնապահի նկատմամբ, որ տերն անմեղին զոհաբերեց, մեղավորին չպատժելու համար։ Ինչ անաստված են այդ պաշտոնյաները

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter