
«Հրապարակ». սպասվում է «կլիզմա» Վճռաբեկ դատարանում
Երեկ «Հրապարակը» տեղեկացավ, որ ուրբաթ օրը Սերժ Սարգսյանն այցելելու է ՀՀ վճռաբեկ դատարան դատավորների հետ ընդլայնված կազմով խորհրդակցություն անցկացնելու համար: Այս լուրը վճռաբեկի մամուլի ծառայությունից ոչ հերքեցին, ոչ հաստատեցին:
Սակայն «Հրապարակի» տեղեկություններով, դատական համակարգի ներկայացուցիչներն անհանգստացած են. գիտակցում են, որ հանրապետության նախագահը որոշել է հերթական «կլիզման» անել հենց իրենց նստավայրում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել