HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԳ նախարարը հանդիպել է ԵԽ գլխավոր քարտուղարի հետ

Հունվարի 27-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ստրասբուրգում հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ: Այս մասին հայտնում է ԱԳՆ լրատվական ծառայությունը։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Եվրոպայի խորհրդի շրջանակներում փոխգործակցության օրակարգային հարցեր։ 

Երկուստեք ընդգծվել է, որ ԵԽ-ում Հայաստանի դինամիկ ներգրավածությունը, ԵԽ կոնվենցիաների շրջանակին հետևողական միանալն ու դրանց իրականացումը վկայում է ժողովրդավարական արժեքներին և բարեփոխումներին ՀՀ հանձնառության մասին։  

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում ժողովրդավարական զարգացման ճանապարհին համապատասխան միջազգային կառույցների, այդ թվում՝ ԵԽ, ԵՄ հետ համագործակցությունը։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել խառնածին սպառնալիքների, այդ թվում՝ ապատեղեկատվության դեմ պայքարի գործիքակազմի զարգացմանն ու արդյունավետ իրացմանը։

Արարատ Միրզոյանը և Ալեն Բերսեն մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում զարգացումների շուրջ: Նախարար Միրզոյանը ներկայացրել է հաստատված խաղաղության շարունակական ինստիտուցիոնալիզացման հարցում ՀՀ մոտեցումները:

Անդրադարձ է կատարվել առաջիկա միջոցառումներին, այդ թվում՝ մայիսին Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթաժողովին ԵԽ ԳՔ մասնակցությանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter