HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». վայ թե՝ դատեն

Երեկ ՀՀ ոստիկանությունը պաշտոնապես հետախուզում է հայտարարել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու` Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ: Երեկ` կես-գիշերի դրությամբ, քաղաքապետի զավակը դեռ չէր հայտնաբերվել:

Վարդան Ղուկասյանի որդու նկատմամբ հետախուզումը հայտարարվել է օրերս Գյումրիում տեղի ունեցած փոխհրաձգության հետ կապված քրեական գործի շրջանակներում: Նույն գործի շրջանակներում երեկ ձերբակալվել է Վարդան Ղուկասյանի թիկնապահներից մեկը, իսկ ինքը` Ղուկասյանը, գրկվել է թիկնազոր ունենալու իրավունքից:

Նկատենք, որ Ղուկասյանների կլանի մասնակցությամբ կրակոցները, մեծ հաշվով, արտառոց չեն Գյումրիի համար, եւ նմանատիպ աղմկոտ միջադեպեր այստեղ եղել են պարբերաբար:

Բայց միայն հիմա` Վարդան Ղուկասյանի պաշտոնանկությունից օրեր առաջ է «գործին ընթացք տրվում»: Իսկ սա նշանակում է, որ գալիք տարիներին Ղուկասյաններին փոխարինելու եկող կլանը նույնպես կարող է անպատիժ կրակել, սպանել, թալանել` մինչեւ «պապայի» պաշտոնանկությունը:

Մեկնաբանություններ (1)

karen
Halala Ghukasyannerin, min4ev verj el iranc esi tern en, u min4ev verj el irancn anum en!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter