HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Արժեւորելով զինված ուժերի կարեւոր առաքելությունը՝ մենք այն տեսնում ենք որպես խաղաղության պահպանման առանցքային հիմնասյուն»․ Ալեն Սիմոնյան

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձի առիթով.

«Սիրելի՛ հայրենակիցներ, պարոնայք սպաներ եւ մեր շատ սիրելի զինծառայողներ,

Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության բանակի կազմավորման 34-րդ տարեդարձի առթիվ:

Անցյալում են մնացել այն ընկալումները, երբ բանակը դիտարկվում էր միայն պատերազմի համատեքստում: Այսօր, արժեւորելով զինված ուժերի կարեւոր առաքելությունը, մենք այն տեսնում ենք որպես խաղաղության պահպանման, պետականության ամրապնդման եւ հասարակության զարգացման առանցքային հիմնասյուն, որը զարգացնելով կարող ենք առաջ շարժվել` կառուցելով անվտանգ, արդար եւ ժողովրդավարական Հայաստան:

Կրկին խոնարհվում ենք ծառայության ընթացքում զոհված մեր զինվորների հիշատակի առջեւ եւ մեր երախտագիտությունը հայտնում բոլոր նրանց, ովքեր իրենց ծառայությամբ ամրացնում են մեր երկրի անվտանգությունն ու ապագան:

Փա՛ռք Հայոց բանակին,

Կեցցե՛ ազատ, անկախ ու ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter