HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոր մոտեցումներ մարզային խնդիրներին

Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի մոտ երեկ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը մարզպետարանների առողջապահության  բաժինների պետերի մասնակցությամբ:

Մարզերի առողջապահության ոլորտի պատասխանատուները նախարարին ներկայացրեցին մարզային ենթակայության բուժհաստատություններում առկա իրավիճակը։ Մանրամասն տեղեկացրեցին  վճարովի ծառայություններից և համավճարից  գոյացող ֆինանսական  հոսքերի, Ծննդօգնության պետական ծրագրերի գործընթացի, ինչպես  նաև առկա խնդիրների մասին։

Նախարար Դումանյանը շեշտեց, որ համակարգում առկա խնդիրները համատեղ ջանքերով պիտի լուծվեն։

«Նախարարությունում հետևողական աշխատանք է տարվում ողջ համակարգի համար գործունեության հստակ կանոններ սահմանելու և դրանցով առաջնորդվելու գործընթացը մշտական հսկողության տակ պահելու ուղղությամբ։ Արդեն որոշակի քայլեր արվել են, որոնց մասին տեղեկացնում եմ նաև մարզեր կատարած այցերի ընթացքում։ Այդ համատեքստում վերջերս հաստատվեցին վիրաբուժական միջամտությունների վճարումների ստորին և վերին շեմերը։ Իմ հրամանով ամրագրվել է նաև իրականացված բժշկական ծառայության դիմաց վճարված գումարից աշխատավարձի ֆոնդին փոխանցվող տոկոսադրույքը։ Նման ևս մի շարք մեխանիզմներով մենք գործունեության  հստակ կանոններ ենք սահմանում, և բոլորին պարտավորեցնելու ենք աշխատել օրենսդրական այդ դաշտում»,-ասաց Դերենիկ Դումանյանը։

Նա պատրաստակամություն հայտնեց առողջապահության պատասխանատուների հետ առանձին-առանձին քննարկել  իրենց մարզերում ազգաբնակչության թվին համապատասխան, կառավարելի և արդյունավետ աշխատող բուժինմնարկներ ունենալու տեսակետները։ Միաժամանակ հորդորեց առավել ակտիվ գործունեություն ծավալել առկա կառուցվածքային, կադրային և այլ խնդիրների լուծման ուղղությամբ, ինչպես նաև յուրաքանչյուր ամիս նախարարության մասնագետների հետ վերլուծել մարզերում գործող բոլոր բուժհիմնարկների ֆինանսական հոսքերի հաշվետվությունները։ Մանավանդ, որ որոշ մարզերում վճարովի ծառայությունների անկում է արձանագրվում։

Նախարարը տեղեկացրեց, որ մարզերի ֆինանսավորման բարելավման ուղղությամբ տարվող միջոցառումները շարունակվում են։ Շուտով ծննդօգնության և երեխայի պետական հավաստագրերը մարզային կտրվածքով կտեղայնացվեն։ Դրան զուգահեռ ուղեգրման հստակ չափորոշիչներ են մշակվում։

Նա մարզային առողջապահության պատասխանատուներին հորդորեց արագ արձագանքել ազգաբնակչության դիմում-բողոքներին, ինչպես նաև ոլորտին առնչվող լրատվամիջոցներում տեղ գտած  հրապարակումներին։

Ծննդատներում անհարկի վճարովի ծառայությունների բացառման խնդիրը նախարարը նույն խստությամբ դրեց նաև մարզային բուժհիմնարկների առջև։ Այս մասին հայտնում է առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter