HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Ազատի ջրամբարից դեպի Ազատազէն․ քայլարշավ Բանակի տոնի առթիվ (լուսանկարներ)

Այսօր՝ հունվարի 28-ին՝ Հայկական Բանակի օրը, Ազատազէնը կազմակերպել էր քայլարշավ՝ Ազատի ջրամբարից դեպի Ազատազէնի Երևանի քաղաքացիական հրաձգարան։
Երթուղու երկարությունը մոտ 15 կմ էր, տևողությունը՝ 5-6 ժամ, մասնակիցների թիվը՝ մոտ 500։
Արշավի վերջում մասնակիցները խարույկի շուրջ ազգային երգ ու պարի բռնվեցին։

Ամենամյա քայլարշավն այս տարի կրում էր «Ուժ և միասնություն» խորագիրը։
«Այն նպատակ ունի մեկտեղել մեր հայրենակիցներին այս կարևոր օրվա շուրջ, ամրապնդել ազգային համախմբվածության գաղափարը և փաստել, որ միասնական ջանքերով մենք կարող ենք հաղթահարել ցանկացած դժվարություն և մարտահրավեր»,- նշված է միջոցառման էջում։

 

Մեկնաբանություններ (6)

Շուշան
Աստված օրհնի մեր Ազգին, այստեղ երեւաց Հայի Հոգին։ Միասնությունը ու ուս ուսի տված Քոչարին։ Համախմբված լինենք ոչ մի թշնամի չի կարող մեզ վրա,։
Սիլվա
Հաստատեք՝ ե տպագրեք՝ որ քանի մեր ժողովրդի վրա կա այդ չարորակ ուռուցքը՝ Նիկոլ անունով՝ պետք է շուտափույթ հերքել։
Սիլվա
Սրտանց ուրախանում եմ ամեն մի շարժման համար՝ թող մեր ժողովուրդը այսուհետ համախմբվի՝ որ ընտրության ժամանակ մի բռունցք դառնանք ե հարվածենք Փաշողլու գլխին։
Տաթևին Ենգոյան
, Առաջ Աստված ձեզ հետ
Գոռ
ՀԶՈՐԱՑԵՔ ժամ առ ժամ
Կարապետ
Մեր ազգը միաբանվածա ազգ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter