Բուժհաստատություն տեղափոխված դատապարտյալի մոտ թմրամիջոցի նմանվող զանգված է հայտնաբերվել. ՔԿԾ
2026 թ. հունվարի 26-ին Արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի ծառայողները դատապարտյալին ուղեկցել են ատամնաբուժական կլինիկա։
Քրեակատարողական ծառայության Հանրային կապերի բաժնի հաղորդմամբ, բուժհաստատությունում ծառայողները նկատել են, որ դատապարտյալը դրսևորում է կասկածելի վարքագիծ, ինչի արդյունքում վերջինս ենթարկվել է խուզարկության։
Խուզարկության ընթացքում դատապարտյալն ինքնակամ հանձնել է փաթեթ, որի մեջ առկա է եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 7,6 գրամ քաշով բուսական զանգված։
«Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ»,- հայտնում է ՔԿԾ-ն։
Լուսանկարը՝ ՔԿԾ-ի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել