Գերմանիան Հայաստանին է հանձնել խոշոր չափերով համակարգչային հափշտակության մեջ մեղադրվողին
Գերմանիայի իրավասու մարմինը բավարարել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձ Ռ.Պ.-ն, ով մեղադրվում է հանցավոր կազմակերպությանը մասնակցելու և հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակություն կատարելու մեջ (Call center case), հանձնվել է Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին:
«Գլխավոր դատախազության հանձնարարությամբ՝ Ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակիցների կողմից ապահովվել է Ռ.Պ.-ի տեղափոխումը Երևան»,- հայտնում է Գլխավոր դատախազության Հանրային կապերի բաժինը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել