HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Վարույթ՝ Գեւորգ եպիսկոպոսի պարտականությունների կատարմանը չխոչընդոտելու դատական ակտը չկատարելու փաստով

Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում այսօր՝ 2026թ.  հունվարի 29-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով դատական ակտը չկատարելու և համակցության հատկանիշներով: 

2026թ. հունվարի 15-ին Արման Սարոյանը (Գևորգ եպիսկոպոս Սարոյան) հայց է ներկայացրել դատարան ընդդեմ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու։ Եպիսկոպոսը պահանջում է անվավեր ճանաչել Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից իրեն ազատելու մասին Գարեգին Բ Ամենայն hայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությունը և որպես հետևանք վերականգնել իրեն Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում:

2026թ. հունվարի 10-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանն ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից։

«Տնօրինության համար հիմք են ծառայել առաջնորդի հանգամանքը չարաշահելու, պարտականությունների մեջ թերանալու, թեմի եկեղեցականաց նկատմամբ հարկադրանք ու ճնշումներ գործադրելու պարագաները։ Հայրապետական տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ է նշանակվել Հոգեշնորհ Տ․ Ռուբեն վարդապետ Զարգարյանը»,- նշվում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդագրության մեջ։

Գևորգ եպիսկոպոս Սարոյանը այն 10 բարձրաստիճան հոգևորականներից է, որոնք միացել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝  «եկեղեցու բարենորոգման» նախաձեռնությանը։ Եպիսկոպոսը պահանջում է նաև, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն թողնի գահը։

Քննչական կոմիտեն հայտնում է, որ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հաղորդում է ներկայացրել, որ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը քաղաքացիական գործի շրջանակներում 2026 թվականի հունվարի 16-ին տրված կատարողական թերթով արգելել է «Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպությանը և այլ անձանց իրականացնել որևէ գործողություն, որը կարող է որևէ կերպ խոչընդոտել Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանին, որպես Մասյացոտնի թեմի առաջնորդ, եկեղեցու կանոնադրությամբ, ինչպես նաև կիրառելի այլ կանոններով կատարել թեմի առաջնորդի համար սահմանված իրավասություններն ու պարտականությունները։ Բացի այդ, ըստ դատական ակտի, չպետք է խոչընդոտվեր Մասյացոտնի թեմի ֆինանսական միջոցների տնօրինումը և ֆինանսական գործարքների իրականացումը՝ մինչև գործով եզրափակիչ դատական ակտ կայացնելը:

Դատարանի որոշման հիման վրա Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում հարուցվել է կատարողական վարույթ, որի շրջանակում կայացվել է «Պարտապանին որոշակի գործողություններ կատարելուն պարտադրելու կամ որոշակի գործողությունների կատարումից ձեռնպահ մնալուն հարկադրելու մասին» որոշումը: 2026թ. հունվարի 19-ին որոշումն առձեռն հանձնվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատուն: Մինչդեռ Գերագույն հոգևոր խորհրդի 2026 թվականի հունվարի 27-ի որոշմամբ՝ հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը: 

Նկատի ունենալով, որ հաղորդմամբ փաստվում են հիշյալ կատարողական վարույթի շրջանակներում «Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու» համապատասխան ծառայողների կողմից իրենց ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, օրինական ուժի մեջ մտած դատական ակտը չկատարելու և այն չկատարելուն դրդելու առերևույթ հանցագործության դեպքեր, նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter