HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Փաստորեն». Հայաստանը, հիբրիդային պատերազմն ու FIMI-ն

Հավանաբար, շատերդ լսեք եք «հիբրիդային պատերազմ», «մեդիա մանիպուլյացիա», «կիբեռհարձակում» կամ «տեղեկատվական գրոհ» արտահայտությունները: Սրանք սոսկ բառեր չեն, այլ արդեն մեր կյանքի անբաժան մասը: 21-րդ դարում ինֆորմացիան՝ լինի իրական, թե կեղծ, աշխարհաքաղաքական պայքարի միջոց կամ զենք է՝ առավել քան երբեւէ:

Հիբրիդային պատերազմը ժամանակակից կոնֆլիկտի ձեւ է, երբ հակառակորդները կռվում են ոչ միայն ավանդական զենքով, այլեւ կիրառում են ինֆորմացիոն գրոհներ, կիբեռհարձակումներ, փորձում են ճնշել քաղաքական ու տնտեսական լծակներով, հովանավորում են հակառակորդի ընդդիմությանը, նույնիսկ ահաբեկչություն են կազմակերպում:

Հիբրիդային պատերազմի մաս են օտարերկրյա ինֆորմացիոն մանիպուլյացիաներն ու միջամտությունը, անգլերեն՝ foreign information manipulation and interference կամ պարզապես FIMI:

FIMI-ն սովորական ապատեղեկատվություն չէ: Այն սպառնալիք է, որն օգտագործվում է՝ տարբեր մեթոդներով մեզ մանիպուլացնելու համար: Մանրամասները՝ տեսանյութում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter