HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հեղեղումները մարզերում վնասներ են հասցրել

Երեկ` ժամը 09.35-ին, ահազանգ է ստացվել, որ Ազատ գետի վարարման հետևանքով ողողվել են Արարատի մարզի Բուրաստան գյուղի մշակովի ցանքատարածքներ: Մարզային փրկարական վարչության օպերատիվ խումբը տեղում պարզել է, որ Բուրաստան գյուղում ողողվել է մոտ 2 հա մշակովի ցանքատարածք, ինչպես նաև գետի ափին գտնվող «Դանգսի» ավտոտեխսպասարկման կետի շինության հիմքը:

Լանջազատ գյուղում փլուզվել է համայնքային նշանակություն ունեցող կամուրջը (4x20մ), ջրածածկվել է 3000 քմ մակերեսով հողատարածք: Դեղձուտ գյուղում ջրածածկվել է ավտոճանապարհի մոտ 70մ ափամերձ հատված և մոտ 400 քմ մակերեսով հողատարածք:

Նույն օրը Եղեգիս գետի վարարման պատճառով Վայոց ձորի մարզի Հերմոն գյուղում վնասվել է խմելու ջրագծի մոտ 40 մ հատվածը, ողողվել են մշակովի ցանքատարածքներ (մոտ 3000 քմ), փլուզվել է դաշտամիջյան կամուրջը (մոտ 3մ), իսկ Շատին գյուղից մարզի Եղեգիս, Հերմոն, Գողթանիկ, Վարդահովիտ, Արտաբույնք և Հորբատեղ գյուղեր տանող ավտոճանապարհը դարձել է անանցանելի. երթևեկությունն իրականացվում է շրջանցիկ ճանապարհով:

Նույն մարզում՝ Արփա գետի վարարման հետևանքով վնասվել են Երևան–Մեղրի ավտոճանապարհի 118-րդ կմ-ի ճամփեզրի մոտ 30մ հատվածը, Արփի գյուղում ջրածածկվել է 15 և ողողվել է 2 հա մշակովի ցանքատարածք,իսկ Գեղարքունիքի մարզի Գեղհովիտի գյուղում Մարտունի գետի վա¬րարման հետևանքով փլուզվել են ափապաշտպան երկկողմանի պատնեշները (մոտ 30մ): Դեպքերի մասին տեղյակ են պահվել համապատասխան մարզպետարանները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter