HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղի է ունեցել ԱՍՀ նախարարին կից նոր ձևավորված հասարակական խորհրդի առաջին նիստը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի նախագահությամբ՝ տեղի է ունեցել նախարարին կից նոր ձևավորված հասարակական խորհրդի առաջին նիստը. քննարկվել են Անապահովության գնահատման նոր համակարգի ընթացքն ու նախատեսվող արդյունքները։ Այս մասին հայտնում են ԱՍՀ նախարարության լրատվական ծառայությունից։

Կարևորելով հասարակական խորհրդի նոր կազմի աշխատանքների մեկնարկը՝ նախարար Արսեն Թորոսյանը նշել է, որ սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների, ծրագրերի և աշխատանքների գործում նշանակալի ներդրում կարող են ունենալ հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված առաջարկները։  

Անդրադառնալով անապահովության գնահատման նոր համակարգի աշխատանքներին՝ նախարարը ընդգծել է, որ ակտիվ զբաղվածության ծրագրերի իրականացմամբ համակարգը անձին հնարավորություն է տալու ստեղծել կայուն եկամուտ, ունենալ լիարժեք զբաղվածություն և բարելավել իր կենսապայմանները։  

Նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանը խորհրդի անդամներին ներկայացրել է Անապահովության գնահատման նոր համակարգը, նպաստի իրավունքի ձեռքբերման և դիմելու ընթացակարգերը, ընտանիքի անապահովության մակարդակի և կեցության պայմանների գնահատումը, շահառուների նոր շրջանակը և չափորոշիչները։ 

Նիստը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով խորհրդի անդամները ներկայացրել են իրենց առաջարկություններն ու դիտարկումները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter