Կապան համայնքին է վերադարձվել Վազգեն Սարգսյանի անվան զբոսայգում գտնվող երկու հողամաս
Սյունիքի մարզի դատախազության կողմից պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում իրականացված ուսումնասիրության և դատախազական ներգործության արդյունքում՝ դադարեցվել է ֆիզիկական երկու անձանց հատկացված՝ 190 քմ և 475 քմ մակերեսով հողամասերի կառուցապատման իրավունքը և Կապան համայնքի տիրապետմանն է վերադարձվել Վազգեն Սարգսյանի անվան զբոսայգում գտնվող՝ 665 քմ ընդհանուր մակերեսով երկու հողամաս: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել