«Թեմա համար 1»․ Շենքերը կառավարող անկառավարելի համատիրությունները
Յուրաքանչյուր բազմաբնակարան շենքում կան ընդհանուր սեփականության տարածքներ՝ տանիքը, նկուղը, աստիճանավանդակները և այլն։ Դրանք պատկանում են շենքի բոլոր բնակիչներին, այսինքն՝ բաժնային սեփականատերերին։ Այս տարածքների կառավարումն ու սպասարկումը ապահովելու համար էլ ստեղծվում են համատիրությունները։
Համաձայն Երևանի քաղաքապետարանի՝ այս պահին մայրաքաղաքում գործում է 294 համատիրություն։ Դրանք կառավարում են քաղաքի բազմաբնակարան շենքերի մոտ 90%-ը։
Բնակիչները պարբերաբար դժգոհում են համատիրությունների վատ աշխատանքից կամ անգործությունից։ Համատիրություններն էլ դժգոհում են բնակիչների անկանոն վճարումներից։ Ձևավորվում է փակ շղթա․ համատիրությունները չեն աշխատում գումարի բացակայության պատճառով, բնակիչները չեն վճարում, քանի որ համատիրությունները չեն աշխատում։
«Թեմա համար 1»-ի այս թողարկմանը կպատմենք համատիրությունների մասին՝ ինչպես են դրանք ձևավորվել, ինչ գործառույթներ ունեն և ինչ կարող եք անել, եթե գոհ չեք ձեր համատիրության աշխատանքից։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել