Սպասվում են տեղումներ՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով
Երևան քաղաքում՝
Հունվարի 31-ի ցերեկը, փետրվարի 1-4-ին սպասվում են տեղումներ՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Հունվարի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 1-3-ին գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ։

Հանրապետության տարածքում`
Հունվարի 31-ի ցերեկը, փետրվարի 1-4-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի, լեռնային շրջաններում ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 5-ին սպավում է առանց տեղումների եղանակ։ Քամին` հարավարևմտյան` 3-6մ/վ, հունվարի 31-ի ցերեկը, փետրվարի 1-3-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Փետրվարի 1-3-ին գիշերը և առավոտյան Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 31-ի ցերեկը, փետրվարի 1-3-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում ՝ 6-8 աստիճանով։

Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել