HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել ԵՆԲ պատվիրակության հետ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) պատվիրակությանը՝ ԵՆԲ ստորաբաժանման ղեկավար Մատեո Ռիվիլինիի գլխավորությամբ: Հայտնում է Կառավարության մամուլի ծառայությունը։

«Քննարկվել են ԵՆԲ կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը և այդ համատեքստում փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել խոշոր ենթակառուցվածքային ծրագրերում ԵՆԲ մասնակցության համար: Կարևորվել է նաև ԵՆԲ համագործակցությունը տնտեսության զարգացման ուղղությամբ ծրագրերի և հատկապես մասնավոր հատվածի հետ համատեղ ծրագրերի իրականացումը Հայաստանում, որը նպաստում է երկրում ԵՄ լավագույն փորձի և բիզնես մշակույթի ներդրմանը:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև ԵՄ Տնտեսական և ներդրումային պլանի ներքո իրականացվող աշխատանքներին և Խաղաղության խաչմերուկ նախաձեռնությանը: Երկուստեք կարևորվել են նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի 2025 թվականին Լյուքսեմբուրգ կատարած այցի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունները և դրանց ուղղությամբ արձանագրված հաջողությունները»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter