Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՀԲ Մերձավոր Արևելքի և Արևելյան Եվրոպայի ենթակառուցվածքների ծրագրերի տարածաշրջանային տնօրենին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Մերձավոր Արևելքի և Արևելյան Եվրոպայի ենթակառուցվածքների ծրագրերի տարածաշրջանային տնօրեն Չարլզ Քորմիերին: Հանդիպմանը ներկա էր նաև ՀԲ տարածաշրջանային տնօրեն Ռոլանդ Փրայսը: Հայտնում է Կառավարության մամուլի ծառայությունը։
«Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը, օգտվելով առիթից, շնորհակալություն է հայտնել Համաշխարհային բանկի թիմին Հայաստանի համար կարևոր բարեփոխումների շրջանակներում ցուցաբերած աջակցության համար:
Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային զարգացումները և Խաղաղության խաչմերուկ նախաձեռնությունը: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանի բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակման պարագայում տարածաշրջանի երկրների համար ներդրումների, էներգետիկայի, տրանսպորտի և առևտրի ոլորտներում բացվող հնարավորությունների շուրջ»,- նշվում է հաղորդագրությունում։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել