1 մլն դրամ միանվագ աջակցություն՝ 100 տարին լրացած տարեցներին
Կառավարությունն որոշել է 100 տարին լրացած և կենսաթոշակի կամ ծերության, հաշմանդամության կամ կերակրողին կորցնողի դեպքում նպաստի իրավունք ունեցող անձանց վճարել միանվագ գումար՝ 1,000,000 դրամի չափով՝ «արժևորելով նրանց կենսափորձը, վաստակն ու ազգային ժառանգությանը թողած ներդրումը»։
Ըստ հիմնավորման՝ «այս նախաձեռնությունը, բացի ֆինանսական բաղադրիչից, բարոյական գնահատանք է մի ամբողջ սերնդի, ով ապրել է մեր ժողովրդի ամենատարբեր կենսափուլերում, այդ թվում՝ ծանր փորձություններով լի ժամանակաշրջաններում»:
Միանվագ գումարը վճարվելու է այն ստանալու իրավունք ձեռք բերելու ամսվա կենսաթոշակի հետ՝ այդ ամսվա կենսաթոշակի վճարման համար սահմանված կարգով և եղանակով: Միանվագ գումար չի տրվելու այն անձանց, ովքեր Երևանի ավագանու որոշմամբ արդեն իսկ ստացել են (կամ հետագայում ստանալու են) 1,000,000 դրամ աջակցություն:
Արդյունքում՝ ավագ սերնդի 71 քաղաքացի միայն 2026 թ. պետական մակարդակով կստանա հարգանքի և աջակցության նյութական արտահայտություն:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել