Մհեր Գրիգորյանն ընդունել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի գործադիր տնօրենին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի գործադիր տնօրեն Անդրեյ Շիրոկովին:
«Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը կարևորել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի հետ Հայաստանում իրականացվող ծրագրերը՝ ընդգծելով դրանց դերը Կառավարության կողմից սահմանված բարեփոխումների իրականացման շրջանակներում:
Հանդիպման ընթացքում երկուստեք ողջունվել է ՀՀ Կառավարության և Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջև Հայաստանի Հանրապետության տարածքում Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի գտնվելու պայմանների մասին համաձայնագրի ստորագրումը, որի արդյունքում Հայաստանում կտեղակայվի Հիմնադրամի պաշտոնական գրասենյակը»,- ասված է Կառավարության հաղորդագրության մեջ:
Լուսանկարը՝ ՀՀ կառավարության
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել