HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կաթողիկոսն ընդունել է գնդերեցներին, որոնց ծառայությունը բանակում դադարեցվել է

Փետրվարի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց գնդերեց քահանա հայրերին, որոնց ծառայությունը ՀՀ ԶՈՒ-ում դադարեցվել է փետրվարի 1-ից։ Այս մասին հաղորդում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։

«Նորին Սրբությունն իր գնահատանքն ու հայրական օրհնությունը բերեց հոգևոր հայրերին՝ գոհունակությամբ անդրադառնալով նրանց նվիրյալ ծառայությանը՝ ի նպաստ հայոց բանակում հոգևոր-բարոյական առողջ մթնոլորտի ձևավորման, զինվորականների հավատքի, առ հայրենին սիրո և մարտական ոգու զորացման։

Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարեց նաև հոգևոր սպասավորների նոր նշանակումներ՝ հորդորելով քահանա հայրերին նույն նվիրումով և հանձնառու ոգով շարունակել հոգեփրկչական իրենց առաքելությունը ծառայության նոր վայրերում»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք՝ Պաշտպանության նախարարի հրամանով փետրվարի 1-ից դադարեցվել է Հայ Առաքելական եկեղեցու կողմից բանակում նշանակված հոգևորականների՝ գնդերեցների ծառայությունը: Նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 6-ին լրագրողների հետ զրույցում հայտնեց՝  բանակում հոգևոր ծառայությունը կարող է շարունակվել, պարզապես հոգևորականները պիտի ենթարկվեն Գլխավոր շտաբի բարոյահոգեբանական ապահովման վարչությանը:

«Բանակում, զինված ուժերում չի կարող լինել երկակի ենթակայություն»,- նշել էր Պապիկյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter