HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով

«Հայհիդրոմետը» հաղորդում է, որ փետրվարի 7-ի ցերեկը, 8-12-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի, լեռնային շրջաններում ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Քամին` հարավարևմտյան` 2-5մ/վ, փետրվարի 7-ի ցերեկը, 8-10-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 7-ի ցերեկը, 8-ին կբարձրանա 4-6 աստիճանով, փետրվարի 10-11-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։

Մայրաքաղաքում փետրվարի 7-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 8-12-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter