HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպասվում են տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով

Երևան քաղաքում՝

Փետրվարի 9-ի ցերեկը, 10-12-ին, 14-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, գիշերային ժամերին քաղաքի բարձրադիր հատվածներում ձնախառն անձրև։ Փետրվարրի 10-11-ին առավոտյան ժամերին սպասվում է նաև մառախուղ։ Փետրվարի 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում`

Փետրվարի 9-ի ցերեկը, 10-ին, 11-ի գիշերը շրջանների զգալի մասում, 11-ի ցերեկը, 12-14-ին առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի, լեռնային շրջաններում ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Քամին` հարավարևմտյան`2-5մ/վ, փետրվարի 9-ի ցերեկը, 10-14-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։ Փետրվարի 10-11-ին առանձին հատվածներում հնարավոր է նաև մառախուղ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 9-10- ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 3-5 , Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 5-8 աստիճանով, 12-14-ին աստիճանաբար նույնքան կբարձրանա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter