HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իրանում Նոբելյան մրցանակակիր Նարգիզ Մոհամմադիին դատապարտել են 7,5 տարվա ազատազրկման

Իրանցի իրավապաշտպան և 2023 թվականին Խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկիր Նարգիզ Մոհամմադին դատապարտվել է 7,5 տարվա ազատազրկման։ Այդ մասին գրում է The Guardian-ը՝ հղում անելով նրա աջակիցներին ու փաստաբան Մոսթաֆա Նիլիին։

Վերջինիս խոսքով՝ դատավճիռը փետրվարի 7-ին հրապարակել է Մաշհադ քաղաքի դատարանը։ «Նա դատապարտվել է վեց տարվա ազատազրկման հավաքների և դավադրության, մեկուկես տարվա ազատազրկման՝ քարոզչության համար, ինչպես նաև երկու տարով նրան արգելվել է երկրից դուրս գալ»,- գրել է նա։ Նիլին հավելել է, որ Մոհամմադին նաև երկու տարով կաքսորվի դեպի Խոսֆ քաղաք, որը գտնվում է Թեհրանից մոտ 740 կիլոմետր հարավ-արևելք։

Աջակիցների խոսքով՝ Մոհամմադին, որը բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալվել էր դեռ նախորդ տարվա դեկտեմբերին, փետրվարի 2-ից հացադուլ է հայտարարել։ 

Իրավապաշտպան գործունեության տարիներին Նարգիզ Մոհամմադին ձերբակալվել է 13 անգամ և 5 անգամ դատապարտվել ազատազրկման: 2022 թվականի հունվարին Մոհամմադիին դատապարտել էին 8 տարվա ազատազրկման՝ «պետության դեմ քարոզչության» և «Սաուդյան Արաբիայի օգտին լրտեսության» համար։ 2023 թվականի օգոստոսին նրա ազատազրկման ժամկետը երկարաձգվել էր ևս մեկ տարով։ Նույն թվականին Մոհամմադին դարձավ Նոբելյան մրցանակի դափնեկիր, որը նրան շնորհվեց «Իրանում կանանց բռնաճնշումների դեմ պայքարի և բոլորի համար մարդու իրավունքների և ազատությունների խթանման օգտին պայքարելու համար»: 2024 թվականի դեկտեմբերին Մոհամմադին, բժշկական պատճառներից ելնելով, պատժից ժամանակավոր ազատման իրավունք էր ստացել։

Լուսանկարը՝ Reihane Taravati/Middle East Images/AFP/Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter